Կառավարության ծրագիրը պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ. Ս. Կարայան
Կառավարության 2017-2022 թվականների ծրագրում ըստ ոլորտների նշված են բոլոր թիրախները, թվերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում այժմ քննարկվում է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Նրա խոսքով, գործարար միջավայրի մասով նշված են նշված թիրախները, պետք է հասնել և ընդգրկվել լավագույն 20 երկրների շարքում:
«Ներդրումների մասով թիրախ է սահմանված, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կլինի առնվազն ՀՆԱ-ի 5 տոկոսը»,- հավելեց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե տնտեսագետները քննատադում են, նշում են, որ թույլ ծրագիր է, ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական, Ս. Կարայանն ասաց. «Պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ»:
Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, հրաժարական պետք է դա, հիմա կառավարության ծրագրում նշված է 5 տոկոս, նախարարը պատասխանեց. «Մենք գրել ենք առնվանզ 5 տոկոս»:
Հարակից հրապարակումներ`
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
- Կառավարության նոր ծրագիրն էապես տարբերվում է մնացած ծրագրերից իր ոճով, մոտեցմամբ. Վ.Բաղդասարյան
- «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկվել է կառավարության ծրագիրը
- Ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ
- Տնտեսության առաջընթաց, մրցակցային միջավայրի բարելավում. Տնտեսական ոլորտը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
- Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծելու համար պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնել. Վարդան Արամյան
- Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին
- Կառավարության նոր ծրագիրն իր հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդներից. Ա. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան