Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
«Ուզում եմ ֆիքսել մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք»,-ԱԺ-ում ներկայացնելով կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրն իր խոսքում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով նախկին ծրագրին:
Նա թվարկեց. «Այսօր ունենք դրական միտումներ՝ 2017 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում՝ նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրել ենք տնտեսական ակտիվության 6.4 տոկոս աճ, ընդ որում՝
• արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 14.4 տոկոս,
• առևտրի շրջանառությունը՝ 12.8 տոկոս,
• ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 11 տոկոսով»:
Վարչապետի ներկայացրած տվյալներով, արտահանումն աճել է 21 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24.4 տոկոսով՝ որի կառուցվածքում մեծ աճ է ապահովել հիմնականում ներդրումային նպատակներին ծառայող մեքենասարքավորումների ներմուծումը՝ մոտ 11 տոկոս՝ ապրիլ ամսվա դրությամբ:
«Հաշվառվող անհատ ձեռնարկատերերի թիվը աճել է 8 տոկոսով, իսկ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման աճը կազմում է 13 տոկոս: Ունենք նկատելի աճ օդանավակայանների ուղևորափոխադրման ծավալի մեջ՝ 31 տոկոս, օդային բեռնափոխադրումների մեջ՝ 81.5 տոկոս աճ, թռիչք-վայրեջքների մեջ՝ մոտ 24 տոկոս աճ»,-ասաց վարչապետը:
ԱԺ-ում վարչապետի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալական ուղղվածության բարեփոխումներն իրենց արտացոլումն են գտել կառավարության ծրագրում. Ալթունյան
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- Կառավարության ծրագիրը պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ. Ս. Կարայան
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
- 2018 թվականից կիրականացվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը. գյուղատնտեսության նախարար
- «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկվել է կառավարության ծրագիրը
- Կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով
- Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
- Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան