Հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
Էդինբուրգի դուքս 96-ամյա արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսինը, հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։
Հաղորդվում է, որ հերցոգին անցած գիշեր ուղարկել են Լոնդոնի Էդուարդ 7-րդ թագավորի հիվանդանոց։ Դա արվել է անվտանգության նկատառումներով՝ բուժելու ավելի վաղ գոյություն ունեցող հիվանդության ինֆեկցիան։
Ինչպես հայտնում է Բուքինհեմյան պալատի մամուլի ծառայությունը, արքայազն Ֆիլիպը լավ հոգեվիճակում է, սակայն հիասթափված է, որ ստիպված է բաց թփողնել խորհրդարանի բացման արարողությունը։