Ադրբեջանը փորձում է փրկել իր ոտնահարված ինքնասիրությունը. Դավիթ Բաբայան
«Ադրբեջանը, հայերի կողմից դիվերսիայի մասին կեղծ լուրեր տարածելով, նպատակ ունի փրկել իր ոտնահարված ինքնասիրությունը։ Նման ստահոդ լուրեր տարածելով՝ ադրբեջանական կլանը փորձում է սեփական ժողովրդին ցույց տալ, որ իր բանակն ուժեղ է և իբրև թե կարողանում ձախողել հայկական կողմի՝ մինչև ատամները զինված դիվերսիոն փորձերը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Չի բացառվում, որ վաղն էլ իրենց տաղավարներում նկարահանեն հայկական զինվորական համազգեստով մի քանի մարդկանց, որպեսզի ցույց տան, որ իբրև ինչ-որ մարդիկ են եկել։ Չի բացառվում նաև, որ հայկական կողմի դիվերսիոն գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելով՝ ադրբեջանցիները նպատակ ունեն միջազգային հանրությանը հասկացնելու՝ հայերը դիվերսիա են կատարում, մենք էլ ինչ-որ ձևով պատասխանում ենք նրանց՝ հայ զինծառայողների ոչնչացնելով»,- նկատեց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանի խոսքով, սակայն, բոլորին է հայտնի՝ ով է սահմանային միջադեպերի իրական նախաձեռնողը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր առավոտյան լուրեր էին տարածել, իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել և զոհեր ունի։ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ հերքել էր ստահոդ լուրերը՝ նշելով, որ հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել և առավել ևս ոչ մի կորուստ չունեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան