Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին
Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Տասը գրոսմեյստեր կխաղա արագ շախմատի մեկ եւ կայծակնային շախմատի երկու շրջան:
Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան