Համանախագահներից էական ակնկալիքներ մենք չենք կարող ունենալ. քաղաքագետ
«Հասցեկանաությունը վաղուց պետք է դառնար համանախագահների ձեռագիրը, կարծում եմ՝արդեն այն ուշացած է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
«Համանախագահների տարածաշրջան վերջին այցի հետ կապված մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանը դիմում սադրանքների, ցավոք, ունեցանք նաև մարդկային կորուստներ, ինչը բնականաբար լուրջ մտահոգության առիթ է, քանի որ սադրանքը նախաձեռնվեց հենց Բաքու այցի նախօրեին, ինչը որոշակի մեսիջներ էր պարունակում այդ թվում նաև համանախագահների համար։ Նրանց ընդունած համատեղ հայտարարության մեջ տվյալ միջադեպերը անհրաժեշտ, պատշաճ արձագանք ու տեղ չգտան։ Փորձ արվեց որոշակի ձևակերպումային խաղ ունենալ իրենց հայտարարության մեջ, մասնավորապես հասցեականություն և համահարթեցում գծերի վրա, այդպիսով մեկնաբանության տեղ թողնելով երկու կողմերի համար էլ»,- մանրամասնեց Նարեկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից Հայաստանը կարող է մեկնաբանել, որ առանձին նախադասությամբ անդրադարձ կա Ադրբեջանին, կոչ է արվում խուսափել էսկալացիայից, միևնույն ժամանակ հաջորդ նախադասության մեջ կոչն ուղղվում է նաև Հայաստանին, և ադրբեջանական կողմը հնարավորություն է ստացել դա մեկնաբանել որպես չեզոք ոչ հասցեական հայտարարություն։
«Վերջին հայտարարությունն ուներ հասցեական բնույթ, սակայն դա որևէ կերպ չկորողացավ զսպել Ադրբեջանի վարքը և կանխել միջադեպերը։ Վաղուց ժամանակը հասել է այլ քայլեր ձեռնարկելու, այլ ոչ միայն հասցեական հայտարարություններ անելու»,-նշեց քաղաքագետը։
Նարեկ Մինասյանը հայտարարության մեջ շատ կարևոր ու հետաքրքիր համարեց այն հանգամանքը, որ բացակայում էր որևէ ուղղակի հիշատակում Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններին, իսկ անուղղակի հիշատակում կար Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման հետ կապված։ Փորձագետը շեշտեց, որ սա մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների կաևորությունը։
«Ընդհանուր իրավիճակն ամփոփելով՝ կարող ենք եզարակացնել, որ ողջ գործընթացը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից համանախագահներից էական ակնկալիքներ մենք չենք կարող ունենալ, մեր հույսը մեզ վրա պետք է դնենք։ Հայկական կողմը պետք է իրեն առավել անկաշկանդ զգա գործողությունների առումով, իսկ դրանք պետք է դրսևորվեն դիքորոշման կոշտացմամբ։ Դիրքորոշման կոշտացումը պետք է դիտարկել երկու մասով՝ բանակցային գործընթացում և սահմանային իրավիճակում՝ սեփական կամքը թելադրելու տեսանկյունից»,- հավելեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե հայտարարություններից կարելի է հատորներ կազմել
- ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ. Աշոտյան
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- Արցախի նախագահը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վրա
- ՀՀ Նախագահը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան