Արամ Սարգսյան. Շարմազանովի ելույթից հետո եկա այն համոզման, որ այս ծրագիրը 7 ամսվա ճակատագիր ունի
«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն ԱԺ-ում իր ելույթում ասաց՝ շատ ուշադիր, կարմիր մատիրով ուսումնասիրել է կառավարության՝ առաջիկա հինգ տարիների ծրագիրը:
«Վերջում ինքս ինձ մի հարց եմ տվել՝ իմաստը: Իմաստը ո՞րն է: Ես շատ ուզում էի հասկանալ, մեր այսօրվա իրավիճակից՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, հետևություններ արե՞լ ենք: Ցավում եմ, բայց ծրագրում ոչ միայն դա չտեսա, այլ տեսա լրիվ հակառակը»,-ասաց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը:
Արամ Սարգսյանն ասաց, որ բնական է համարում՝ հաշվի առնալեվ նախկին ու ներկա նախագահների քայլերը:
«Անկեղծ ասած, Շարմազանովի ելույթից հետո ես եկա այն համոզման, որ կառավարության այս ծրագիրն էլ 7 ամսվա ճակատագիր ունի»,-ասաց նա:
Սարգսյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Արցախի մասին մի տողով է գրված, բայց շատ դիպուկ
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան