Արտակ Զեյնալյան. Չափազանց կարևորում ենք աբխազական երկաթգծի վերագործարկումը
«Չափազանց կարևորում ենք աբխազական երկաթգծի վերագործարկումը»,-կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ վերագործարկումը Վրաստանի գործոնով չի պայմանավորված:
«Ես կարծում եմ, որ կառավարությունն այս հարցում լրջագույն անելիքներ պետք է ունենա»,-ասաց պատգամավորը:
Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն ասաց, կարճ ժամանակահատվածում համեմատել են կառավարության նախորդ ծրագրի ու դրա քննարկման ժամանակ հնչած հարցերը:
«Շատ ու շատ բաներ կրկնվել են: Շատ ու շատ բաներ շարունակում են մնալ արդիական:
Կառավարությունն իր գործունեության ընթացքում չի հասցրել անել: Յուրաքանչյուր համակարգ, որ աշխատում է, չի կարող առանց սխալի աշխատել, բայց ուղղակի պետք է դա ընդունել»,-ասաց Զեյնալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Արամյան. Մշտապես կան ռիսկեր
- Նաիրա Զոհրաբյան. Կառավարության ծրագրին «Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Սոցիալական ուղղվածության բարեփոխումներն իրենց արտացոլումն են գտել կառավարության ծրագրում. Ալթունյան
- Կառավարության ծրագիրը պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ. Ս. Կարայան
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
- ԵԼՔ. Կառավարության ծրագրում հիմնականում կենաց հիշեցնող ձևակերպումներ են. ՀԺ