
Ոստիկանություն. Չունենք հաղորդում, որ որևէ քաղաքացի անհայտ կորել է
«Նոյեմբերյանի ոստիկանության բաժնում չունենք հայտարարություն կամ հաղորդում, որ որևէ քաղաքացի անհայտ կորել է»,-այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Aravot.am-ը գրել է, որ Թեքալիի «Արագ արձագանքման խմբի» անդամ, Ղազախ քաղաքի հիվանդանոցի շտապ օգնության ծառայության բժիշկ Խամիս Մասիմովը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր՝ 2 ժամ առաջ Հայաստանի 50-ամյա քաղաքացին Քեմեռլի գյուղի շրջանում սահմանն անցել է: Հանգամանքները ճշտվում են»: