Շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտ. Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը ԱՄՀ-ի հետ։
«Այն բոլոր ուղղությունները, որոնցով Արժույթի միջազգային հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ, անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա՝ հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, գործարար միջավայրի բարելավում և այլն։ Ես շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտ»,- նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Սուրեն Կարայանը։
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական գործող ներկայացուցիչ Թերեսա Դաբան Սանչեսը ներկայացրել է Յուլիա Ուստյուգովային, որը երկու ամիս անց կփոխարինի իրեն այդ պաշտոնում։ Վերջինս ներկայացրել Հայաստանում իր գործունեության ակնկալիքները:
Նախարարը ողջունել է նաև է Յուլիա Ուստյուգովային և համոզմունք հայտնել, որ կլինի արդյունավետ փոխգործակցություն։
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարարից հետաքրքրվել են Կառավարության նոր ծրագրի տնտեսական բաղադրիչից։
Նախարար Կարայանը ներկայացրել է տնտեսական հիմնական թիրախները և նպատակները, որոնք ընկած են ծրագրի հիմքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին