Ճապոնիայի իշխանությունները սպասվող անձրևների պատճառով կոչ են արել տարհանել 250 հազար մարդու
Ճապոնիայում իշխանությունները ավելի քան 250 հազար մարդու նախազգուշացրել են հորդառատ անձրևների սպառնալիքի մասին, որոնք կարող են տեղալ երկրի արևմտյան ու կենտրոնական մասերում։
Russia today-ը Kyodo գործակալությանը հղում անելով գրում է, որ նախազգուշացումը տարածվում է ջրհեղեղի ենթակա հնարավոր շրջանների բնակչությանը։
Բացի դրանից հաղորդվում է, որ որոշ շրջաններում անձրևների պատճառով ավտոճանապարհներին կասեցվել է երթևեկությունը։
Աղբյուրը նշում է, որ հունիսի 12-ին ուժեղ անձրևները վնաս են հասցրել Բանգլադեշի հարավ-արևելյան մասին։ Ջրհեղեղի և սողանքների հետևանքով ավելի քան 140 մարդ է զոհվել։