ԱԺ-ում խստացվել է աշխատանքային գրաֆիկը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր բարքեր է սահմանել, ինչը բողոքի ալիք է բարձրացրել։ Արա Սաղաթելյանը խստացրել է աշխատանքային գրաֆիկը՝ պարտադրելով բոլորին աշխատավայրում լինել առավոտյան ժամը 9-ին և 6-ից շուտ չհեռանալ։
Մինչ այդ ԱԺ-ն որոշ օգնական-խորհրդականների համար ժամանցի վայր էր, գալիս էին միայն նիստերի օրերին՝ իրենց ցուցադրելու համար։ Աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը զբաղված էր օրենքներ ու սահմանադրություններ մշակելով (Հայաստանի, Ղարաբաղի), ժամանակ չուներ բուն պարտականություններով զբաղվելու։ Հիմա բոլորը սարսափով սպասում են նոր, անկանխատեսելի որոշումների»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա