ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
Հունիսի 26-30-ը կայանալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանակության հարցը:
«Նստաշրջանի օրակարգում, բնականաբար, առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը, որին ինքն ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ընդհուպ վիճարկելով էթիկայի հանձնաժողովի, այսինքն կանոնակարգի հարցերով հանձնաժողովի որոշումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կանոնակարգի հարցերով հանձնաժողովը կայացրել է որոշում, զեկուցողը կանոնակարգում առաջարկում է փոփոխություններ, որոնք հնարավորություններ են ընձեռում սկսել պաշտոնանկության գործընթացը տարբեր պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում նաև ԵԽԽՎ նախագահի:
«ԵԽԽՎ կանոնակարգում կատարվող փոփոխությունը պետք է հաստատվի լիագումար նիստի ընթացքում: Դրանից հետո արդեն, ըստ էության, կտրվի գործընթացի մեկնարկը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվեց դահլիճից՝ Սիրիա այցելելու ու Բաշար Ասադին աջակցելու մեղադրանքներով։ Ագրամունտը ներողություն հայտնեց, որը սակայն չօգնեց նրան։ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին ու զրկեց նրան ԵԽԽՎ-ն ներկայացնելու իրավունքից։
Պատասխանելով հարցին, թե անցյալ տարիներին ԵԽԽՎ պատվիրակության աշխատանքը քննադատվել է, դուք այդ ամենից հետևություններ անելով որոշակի մարտավարության, աշխատաոճի փոփոխություն ամրագրելո՞ւ եք ձեր թիմում, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Որպես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար՝ ես իմ մոտեցումներն ունեմ, պատվիրակության ներսում այդ հարցերը քննարկելու հնարավորություն կունենանք՝ ինչպես մարտավարության տեսանկյունից կոնկրետ իրավիճակից ելնելով, այնպես էլ առհասարակ գլոբալ առումով կառույցում մեր մարտավարության տեսանկյունից: Բայց ես այդ հետևությունները կամ իմ հետագա գործողություններն ամենևին չէի կառուցի ձեր կողմից նշված ձախողումների կամ գնահատականների վրա, զերծ կմնամ դրանից, կոռեկտ չեմ համարում որևէ մեկի հետ կապված գնահատական հնչեցելը ու դրա վրա կառուցելը իմ որոշակի մոտեցումները: Այո, մոտեցումները կփոխվեն կամ որոշները կմնան նույնը, բայց դա կլինի պայմանավորված կոնկրետ աշխատանքային անհրաժեշտությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Կարապետյան․ «Պեդրոյի վկաները» փորձում են փրկել ԵԽԽՎ նախագահ Ագրամունտին
- Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին
- Ագրամունտը չի պատրաստվում հեռանալ ու համագործակցության կոչ է անում
- Սամվել Ֆարմանյան. Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը
- ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին
- Ագրամունտն անհետացել է հրաժարական չտալու համար
- Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց նախագահել Իսպանիայի թագավորի ելույթի ժամանակ
- Ուրբաթ օրը պարզ կդառնա՝ կհեռանա ՞ Ագրամունտը ԵԽԽՎ նախագահությունից, թե՞ ոչ
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
- ԵԽ գլխավոր քարտուղարը Ագրամունտին կոչ է անում անհապաղ ստեղծել պատգամավորների կոռուպցիայի հետաքննության մարմին
- Սամվել Ֆարմանյան. Ագրամունտի բացառիկ վտանգավոր ձևակերպումները նրան պարզորոշ ներկայացրեցին Ադրբեջանի կողմից