Դավիթ Հարությունյան. Զարգացվելու է անվճար կամ մատչելի իրավական օգնությունը
«Այն որ բազմապատիկ ավելացել են վեճերը, երբ քաղաքացիները վստահում են դրանց լուծումը դատարանին, խոսում է այն մասին, որ համակարգը կայացման փուլում է»,-ԱԺ-ում իր ելույթում նման կարծիք հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, վեճերի ավելացումը վեր է հանում համակարգում առկա բազմաթիվ խոցերն ու խնդիրները:
«Այս առումով քայլեր դեռ պետք է ձեռնարկվեն»,-ասաց նախարարը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ արդար ու անկողմնակալ դատական իշխանություն ունենալու հարցում կարևորագույն քայլ էր սահմանդրական բարեփոխումները, դրանց միս ու արյուն տալու համար ԱԺ-ին է ներկայացվելու Դատական օրենսգիրքը:
«Միայն Դատական օրենսգրքով ու այս փոփոխություններով հարցը չի լուծվի: Առաջնահերթ խնդիր ենք համարում նոր Քրեական ու Քաղաքացիական դատավարական օրենսգրքերի ներկայացումը ԱԺ, որոնք նպատակ ունեն ապահովել դատական մրցակցությունը, երաշխավորել արդարադատության իրականացումը ողջամիտ ժամկետում, և որ ամենկարևորն է մեր կարծիքով, հիմնավորված դատական ակտերի կայացումը»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, դրանք այլ խնդիրներ լուծելու հնարավորություն կտան:
Անդրադառնալով կառավարության ծրագրով այս ոլորտում կատարվելիք փոփոխություններին, Դավիթ Հարությունյանը մասնավորապես ասաց. «Զարգացվելու է անվճար կամ մատչելի իրավական օգնությունը, խոսքը վերաբերում է սոցիալապես խոցելի շերտերին, ներդրվելու է փաստաբանի սխալի հետևանքով վստահորդին հասցված վնասի ապահովագրության ինստիտուտը, խթանելու ենք, որպեսզի նոտարական համակարգը որոշակի դեպքերում հանդեսգա որպես վեճերի լուծման արտադատական մարմին»:
Նրա խոսքով, նոտարը պետք է դեռևս գործարքի կնքման ու բանակցման փուլումանի առավելագույնը, որպեսզի կանխի ապագայում վեճերի առաջացումը, ինչը ևս կբերի դատարանների բեռնաթափմանը:
Նախարարն ասաց, որ ուշադրության կենտրոնում են պահելու ԴԱՀԿ ծառայությունը, հանդես են գալու օրենսդրական փոփոխություններով՝ տալով ծառայությանը նոր գործիքներ:
Ինչ վերաբերում է քրեակատարողական ոլորտի խնդիրներին, ապա նախարարի խոսքով, դրանց լուծումը ծայրահեղ ռեսուրսատար ու ժամանակատար է, պահանջում է հետևողական աշխատանք:
«Բայց խնդիրը վերաբերում է ոչ միայն քրեակատորողական ոլորտին, կամ այն ժամանակաhատվածին, երբ մարդը գտնվում է ազատազրկման մեջ, այլ ոլորտի խնդիրները տարածվում են դրանից դուրս, անգամ ազատազրկման ժամկետի ավարտից հետո: Օրինակ, նախկին ազատազրկվածների շրջանում գործազրկությունն առանձնակի նշանակություն ունի կրկնահանցագործությունների առումով»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ բոլոր խնդիրներին պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի:
Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին