ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե հայտարարություններից կարելի է հատորներ կազմել
«Հայաստանի համար աշխարհաքաղաքական վիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Տարածաշրջանում տեղի են ունենում որոշակի փոխակերպումները, և լոկալ հակամարտությունները կարող են փոխակերպվել միջպետական հակամարտությունների: Մերձավոր Արևելքում կարող է սկսվել հետդաիշյան դարաշրջան, որտեղ հակամարտությունները կկրեն միջպետական բնույթ: Դրա վկայությունն են Իրաքայան Քուրդիստանի սպասվող անկախության հանրաքվեն, Կատարի մեկուսացումը»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանին, ապա Ադրբեջանը, մշտապես հետևելով քաղաքական զարգացումներին, փորձում է մնալ թեմայի մեջ, սակայն նաև գիտակցում է որ ռազմական հավասարակշռությունը կարող է իր համար անցանկալի հետևանքներ ունենալ: Չնայած սրան՝ միշտ ամեն ինչի պետք է պատրաստ լինել: Ես հեռու եմ մտքից, որ հայկական կողմը պետք է նախահարձակ լինի: Քայլերը պետք է հենվեն ճշգրիտ հաշվարկերի վրա, ինչն առայժմ չեմ տեսնում: Ադրբեջանը հստակ ռազմավարություն է վարում՝ հոգեբաներորեն և տնտեսապես դանդաղորեն հյուծելու Հայաստանին:Մենք Ադրբեջանի նավթին պետք է դիմագրավենք մեր մարդկային ռեսուրսների որակի բարձրացմամբ: Ես ողջունում եմ բարձր տեխնոլոգիանների զարգացման քայլերը: Սա բավական հեռանկարային ուղղություն է: Մենք պետք է նաև փնտրենք նոր դաշնակիցներ: Իսկ այդպիսին կարող է լինել Հունաստանը, քանի որ Թուրքիայի հետ ունի գրեթե նույն խնդիրները, ինչ մենք Ադրբեջանի հետ»,-նկատեց Գագիկ Հարությունյանը:
Բանախոսը շեշտեց, որ մենք վատ գիտենք մեր հակառակորդի թույլ տեղերը, իսկ նման կետերը շատ են: Նա նաև նշեց, որ ԼՂ հակամարտությունը կարող է շատ երկար տևել, մենք դրան պետք է սովոր լինենք:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբիի համանախագահների՝ վերջին անհասցե հայտարարությանը, նշեց, որ նման հայտարարություններից կարելի է հատորներ կազմել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան