
Վերականգնվել է Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը
Պատերազմական իրավիճակի հետևանքով երկարատև դադարից հետո վերականգնվել է Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետկապի վարչությունից։
Հունիսի 21-ին կայացել է սիրիական «Աջնիհաթ Աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս առաջին փորձնական չվերթը:
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի բացումը մեծ արձագանք է ստացել Սիրիայում, այդ թվում նաև սիրիահայ համայնքում: Ուղիղ չվերթի առկայությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների գործարար մթոլորտի և երկկողմ բազմաոլորտ համագործակցության համար:
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում: