Շարմազանով. Արցախի մասին մի տողով է գրված, բայց շատ դիպուկ
«Այստեղ հարց բարձրացվեց, թե ինչու է Արցախի խնդրի մասին կառավարության ծրագրում մեկ տողով գրված: Նախ մեկ տողով է գրված, բայց շատ դիպուկ, ուղիներն էլ են նշված»,-արտահերթ ելույթում այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեզ համար ամենակարևոր հարցն անվտանգություն է, և պատահական չէ, որ Հանրապետական կուսակցությունը գնաց ընտրություններին «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Առանց անվտանգության կայուն և մրցունակ համակարգի չենք կարող լուծել ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ էլ ժողովրդագրական խնդիրներ»,-ասաց նա:
Նշենք, որ նման հարց էր տվել «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ինչին ի պատսախան վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել էր.
«Այս պահին չեմ կարող մտաբերել մեկ տողով էր, թե չէ, բայց ամբողջ ծրագիրն ուղղված է մեր անկախությանը, անվտանգության բարձրացմանը»:
Շարմազանովը նշեց, որ այս փաստաթղթում հստակ ներկայացված են մարտահրավերներին դիմակայելու ուղիները:
«Այո, մեն ունենք հանրապետություն, որը 17 տոկոսանոց թոքերով է շնչում, սահմանների մեծ մասը փակ են»,-ասաց նա:
Նշենք, որ կառավարության ծրագրում ղարաբաղյան խնդրի մասին գրված է.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Արամյան. Մշտապես կան ռիսկեր
- Նաիրա Զոհրաբյան. Կառավարության ծրագրին «Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Կառավարության ծրագիրը պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ. Ս. Կարայան
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին