Գործողությունները չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի դատավարությունը:
Խմբի անդամներից յուրաքանչյուրը, ով ներս էր մտնում նիստերի դահլիճ, դահլիճում հավաքված քաղաքացիները ծափահարում և գոռում էին նրանց անունները, Պավլիկ Մանուկյանին դիմավորեցին «Հայդուկապետ» բացականչություններով:
Նիստը տարբեր պատճառներով 4 անգամ ընդմիջվեց:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ այս դատական նիստն անցկացվում է խախտումներով, պաշտպանների մի մասը ծանուցված չլինելու պատճառով չեն ներկայացել դատարան, այսինքն կան անձիք, ովքեր առանց պաշտանի են, բայց դատարանը նիստ է անցկացնում: Նա նշեց, որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ծանուցված չի եղել ու ներկա չէ նիստին, բայց դատարանն այս պայմաններում նիստ է կայացնում:
«Բոլոր գործողությունները, որոնք մինչ այս կատարվել են, գտնում ենք, որ դրանք չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից»,- ասաց Ի.Պետրոսյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ գործի նախապատրաստական փուլն է, դեռևս որևէ գործողություն չի կատարվում, միջնորդություններ չի քննարկվում «որպեսզի ասենք, որ ամբաստանյալի իրավունքները կարող են ոտնահարվել, քանի որ Ալումյանը չկա»:
Այս ժամանակ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց:
«Դուք առանց իմ թույլտվության իրավունք չունեք խոսելու»,- ասաց դատավորը:
«Իրավունքը որոշում է մեր Հայաստանի Հանրապետության ապստամբ քաղաքացիները»,-արձագանքեց Վ. Ավետիսյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ և հայտարարեց ընդմիջում:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ
- Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը