«Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը հավանության տալու մասին հարցը: Ծրագիրը ներկայացում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի կառավարությունից, մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները, հստակ պատկերացում ենք մեր ներկան, գիտենք ինչ խնդիրներ, հնարավարություններ ունենք, ունենք ապագայի հստակ տեսլական»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր ոլորտում բարձրացնում են խնդիրները, ներկայացնում են առարկայական բարեփոխումների ծրագիր:Վարչապետը նշեց, որ Հայաստանը գտնվում է աշխարհքաղաքական բարդ իրավիճակում, սահմանների 83 տոկոսը փակ է, միայն 17 տոկոսն է բաց:
«Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով խաղացողներ, կախվածություն ունենք միջազգային շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական իրադարձություններից: Մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին»,-ասաց կառավարության ղեկավարը:
Նա ասաց, որ կան նաև ներքին խնդիրնեը, բոլորը քաջատեղյակ են:
«Ես այս ամենը թվարկում եմ, ոչ թե հուսալքելու, այլ հավասելու, որ մենք բոլորս պատկերացնում ենք իրականությունը։ Կյանքի որակ փոփոխող ծրագիր է»,- ընդգծեց նա:
Կ. Կարապետյանի խոսքով, ծրագրում մանրամասն ներկայացում են իրենց տրամաբանությունը, գործողություններն ու անելիքները: Կառավարության ղեկավարն ասաց, որ ծրագրի կազման ընթաքում ունեցել են քննարկումներ, խորհրդակցել են մասնագետների հետ, ունեցել են բուռն քննարկումներ:
«Անվտանգ, արդար, անկախ, խելացի Հայաստան ունենալու տեսլականն է ծրագրի հիմքում»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նոր ծրագիրն էապես տարբերվում է մնացած ծրագրերից իր ոճով, մոտեցմամբ. Վ.Բաղդասարյան
- «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկվել է կառավարության ծրագիրը
- Կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով
- Կառավարությունը նախատեսում է բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերակցությունը
- Տնտեսության առաջընթաց, մրցակցային միջավայրի բարելավում. Տնտեսական ոլորտը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
- Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարության նոր ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են
- Կառավարության նոր ծրագիրն իր հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդներից. Ա. Վարդանյան
- Կառավարությունը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին
- Կառավարության ծրագրում տրված է ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական. Ա. Վարդանյան
- Կառավարության նոր ծրագիրը գրեթե ամբողջությամբ կազմված է բարի ցանկություններից
- Կառավարության նոր ծրագիրը կլինի մինիմալ ռիսկային և մաքսիմալ արդյունավետ. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին