Հիվանդությունից հետո Ալ Բանոն բեմ է վերադառնում
Հայտնի իտալացի երգիչ Ալ Բանոն առաջին համերգն է ունենալու հարկադրված ընդմիջումից հետո, որը նրան պահանջվեց մարտին 20-ին գլխուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հոսպիտալացվելուց հետո:
Gruppo Hit պրոդյուսերական ընկերությանը հղում անելով՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը գրում է, որ Ալ Բանոն այսօր երեկոյան ելույթ կունենա «Պեռլա կազինոյում»:
«Ալ Բանոն կկատարի ամենահայտնի հիթերը, որոնք նրան հռչակ են բերել ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում՝ Felicita-ն, Ci sar-ը, որոնք բոլորի շուրթերին են, ինչպես նաև վերջին տարիների երգերը, այդ թվում՝ Di rise e di spine-ն, որը նա կատարեց Սան Ռեմոյի վերջին երգի փառատոնի ժամանակ»,-հայտնել է ընկերությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարվա վերջին երգիչը սրտի կաթված էր ստացել, բայց արդեն փետրվարին մասնակցել էր Սան Ռեմոյի փառատոնին։
Հարակից հրապարակումներ`
- «Ինձ վիրահատել են երեք ժամ, և ես լսել եմ ամենը». Ալ Բանո
- Երգիչ Ալ Բանոն պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
- Ալ Բանոն այսօրվա համերգից առաջ այցելել է Ղարաբաղ