Թիվ 191 անտանիք դպրոցի պատերի գաջի գումարները «անձրևը տարել է»
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի շինարարակն վիճակի հետ կապված։
«ՀՀ Կառավարությունը մի կողմից քամուն է տալիս պետբյուջեն, մյուս կողմից՝ կրճատում աշխատատեղերը՝ բյուջեն լցնելու նպատակով:
2015թ. պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսվել է Երևանի 5 դպրոցների հիմնանորոգում, որոնց թվում է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցը, որի կապալառու կազմակերպությունն է եղել «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն: Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321մլն621.հազ. դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն ենք, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև հիմնանորոգումը վաղուց դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում: Մի մասնաշենքն առանց տանիքի է ու պատերը գաջել են առանց տանիքի, այսինքն ներդրված գումարն արդեն անձրևը տարել է:
Այս մասին նամակ եմ գրել նաև Երևանի քաղաքապետին, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է և Երևանի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետով Երևանի քաղաքապետը կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները:
Փաստորեն կառավարության ծրագիրը չի կատարվել, հայտնի չէ, գումարը ծախսվե՞լ է կամ ո՞ւր է:
900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարանների երեխաներ 2-րդ հերթով են հաճախում դպրոց, իսկ ՀՀ վարչապետը դպրոցների տնօրեններից պահանջում է վերացնել 2-րդ հերթը: Այս դպրոցի պարագում 2-րդ հերթը վերացնելը պետք է պահանջել ՀՀ կառավարությունից:
Անտերություն, ո՞վ է պատասխանատու այս անտերության համար:
ՀՀ կառավարությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ 2012 թվականի տվյալններով դպրոցաշինությունը փոշիացրել է 670 մլն դրամ: Ինչպես տեսնում եք՝ «բարի» ավանդույթները շարունակվում են:
Դպրոցների նմանատիպ «անլուծելի» խնդիրները՝ հարակիցներում:
Հարակից հրապարակումներ`
- 5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
- 7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
- Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
- Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
- Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
- Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
- Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
- Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
- Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
- Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
- Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում
- Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
- Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
- Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
- «Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
- Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
- Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
- Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
- Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
- Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները