«Կարգի հրավիրեք այս երիտասարդին». Բաղդասարյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում
«Վարչապետից շնորհակալություն ենք հայտնում, որ այնքան հանգամանալից ներկայացրեց, որ ծրագրի հետ կապված հիմնական դիտողություններ չկային: Դիտողությունները ձեր տրամադրության հետ էր կապված, 18 թվին անուն են ուզում»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության 2017-2022 թթ. ծրագրին հավանություն տալու մասին հարցի քննարկման ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այնուհետև դիմելով «Ելք» դաշինքին, նա նշեց.«Հարց եմ տալիս՝ ընտրություններից հետո գիտիք, թե ո՞վ է լինելու ձեր խմբակցության ղեկավարը: Գիտե՞ք, թե 2018 թվականին «Ելք» դաշինքում «Լուսավոր Հայաստանը» և Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պետք է նույն դաշինքում լինեն, թե՞ պետք է «Ժառանգության» ճակատագրին արժանանան:Դուք ունեք վարչապետի երկու թեկնածու: Սահմանադրության և ԱԺ կանոնակարգով խմբակցություները ներկայացում են վարչապետի թեկնածուներ: Բնականաբար, մեծամասնությանն է այդ արտոնությունը տրվում: Ձեր համագործակցությունը մեզ հետ առայժմ բավարար չէ: Կհամագործակցեք մինչև 2018 թվականը, եթե գոհ կլինեք, ձեզանից որևէ մեկին որպես թեկնածու կարող է վերցնենք: Աշխատեք մեզ հետ համագործակցության մասին մտածել»:
Նրա խոսքով, բավական հեգնանքով խոսակցություններ եղան այս ամբիոնից, ընդ որում՝ նորաթուխ քաղաքական գործիչները:
«Ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի պադեզդի պատմությունը: Խնդրում եմ ՝ հեգնանքով խոսացող այդ նորաթուխ քաղաքական գործիները, որոնք փորձառու վարչապետին, կառավարության մասին խոսում են հեգնանքով, հիշեն պոդեզդի պատմությունը: Դա շատ վտանգավոր պատմություն է: Չի կարելի այսօր այս քաղաքական համար մեկ ամբիոնից նման հեգնանքով գնահատականներ տալ: Այսօր կառավարության ծրագիրը լիակատար…»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից սկսեց արձագանքել. «Այնպես կխոսենք պադեզդներում, աչքներդ կչռվի: Տենց բաներ մեր մասին չասեք»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Նիկոլ քու մասին չէ: Խի ես վրեդ վեր ունում:… Դե լավ քո մասին է Նիկոլ»:
«Շշով կտամ վապշե… պադեզդի մակարդակ ես ուզում…»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը:
«Կարգի հրավիրեք այս երիտասարդին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
«Երիտասարդը դու ես»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև Վահրամ Բաղդասրյանը շարունակեց իր ելույթը:
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ. Աղվան Վարդանյան
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան