Հայաստանը հանդես կգա էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հանգույցի դերում
Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանը հանդես կգա էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբի (հանգույցի) դերում՝ կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագիրն ամրագրել է, որ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Հայաստան-Վրաստան օդային գծերը շահագործման կանձնվեն 2019թ. վերջին։
Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում, որն արդեն մեկնարկել է, 2017-2018թթ. ընթացքում նախատեսվում է ավարտել հենասյունների և հաղորդալարերի մոնտաժման, ինչպես նաև ենթակայանի կառուցման աշխատանքները։ Գիծը և ենթակայանը շահագործման կհանձնվեն 2019թ.։ Այն հնարավորություն կընձեռի 3 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հարևան Իրանի հետ։
Մինչև տարեվերջ կառավարությունը մտադիր է սկսել նաև Հայաստան-Վրաստան 400կՎ օդային գծի նախագծման աշխատանքները։ Ծրագրի իրականացման ավարտ է սահմանված 2019 թվականը։
Հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում այս պահին ընթանում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման կապալառու կազմակերպության ընտրության գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցման մրցույթի մասնակիցները
- 2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. Սերժ Սարգսյան
- Հաջորդ տարի կմեկնարկի Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
- Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կիրականացնի «Սանիր» ընկերությունը
- 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության սարքավորումները կտեղափոխվեն ՀՀ
- «Աշխատանքներ են տարվում Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձր լարման գծի երկրորդ փուլն իրականացնելու ուղղությամբ»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան