Սամվել Գասպարյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, տղամարդկանց 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Գասպարյանը նաեւ փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում (205 կգ): Հայ ծանրորդը պոկում վարժությունում 6-րդն է (160 կգ):
Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ իրանցի Ռեյզա Բեյրալվանդը (երկամարտ` 369 կգ):
Վաղը` առաջնության վերջին օրը, հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ) եւ Արփինե Դալալյանը (+90):