Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից
Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դուրս բերել երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ «Haberturk» լրատվակայքի՝ քվեարկությանը մասնակցել է շուրջ 569 պատգամավոր, որից 461-ը կողմ է եղել դուրս բերմանը, 85-ը՝ դեմ, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Իջիրլիքից զինաձնակազմը դուրս բերելու օգտին են քվեարկել հիմնականում Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունները:
Պատգամավորները վերոնշյալ քվեարկությամբ կողմ են արտահայտվել նաև, որ գերմանացի զինվորականները տեղափոխվեն Հորդանանում գտնվող Ազ-Ազրաք ռազմաբազա, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Գերմանիայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև կանցլեր Անգելա Մերկելը: Վերջիններս համարում է, որ այդ ռազմաբազան այլընտրանքային տարբերակ կարող է լինել Ինջիրլիքին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիայի իշխանություններն իրենց զորքերը դուրս բերելու մասին որոշումը ընդունել էին դեռևս հունիսի 7-ին: Սակայն նշյալ որոշումը ի կատար ածելու համար անհրաժեշտ էր, որ Բոնդեսթագը նույնպես հավանաթյուն տար:
Թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա:
Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի արտգործնախարար. Դուրս կգանք Ինջիրլիքից
- Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
- Գերմանիայի ԱԳՆ-ն Ինջիրլիքի շուրջ ստեղծված վեճի մասին. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»
- Սիրիայի Տաբկա օդանավակայանը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ թուրքական Ինջիրլիքի այլընտրանք
- Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ավիաբազան ամերիկյան ուժերի համար
- Der Schpigel. Գերմանիան նախատեսում է իր ռազմական կոնտինգենտը դուրս բերել «Ինջիրլիքից»
- Թուրքիան պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարի համար Ռուսաստանին թույլատրել օգտվել Ինջիրլիքի ռազմաբազայից
- Ինջիրլիք ռազմաբազայի 49.5 հա տարածքի դիմաց հայերը Թուրքիայից պահանջում են 63.9 մլն դոլարի փոխհատուցում
- Թուրքիան չի պատրաստվում տապալել ԱՄՆ-ի հետ ռազմաառևտրային գործակցությունը կամ փակել Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան. CNNTurk
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան