Հայաստանի տաքսու վարորդները կուսակցություն են ստեղծվել. «Փաստ»
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյան և իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով նոր կուսակցություն, որպեսզի կարողանա ոլորտում առկա խնդիրների դեմ ավելի հիմնավոր պայքարել և փրկել տաքսու վարորդների պատիվը, որը կործանել են հայոց նախկին ու ներկա կառավարությունները. գրել է «Փաստ»-ը:
Տիգրան Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում նշել է. «Եթե դիտարկենք, ապա ներկա տաքսիստների մեջ ուսանողներ էլ կան, թոշակառուներ էլ, գիտնականներ էլ, քանի որ ավելի հարմար է նման ձևով գումար աշխատելը։ Եվ այն ինչ այսօր ասում են կառավարության նիստերի ժամանակ, թե տաքսիստների մեջ թմրամոլներ, չստիկներով կամ անթրաշ մարդիկ են աշխատում, մենք ավելի վաղ էինք պահանջում, որ նրանց մեր շարքերից հեռացնեն։ Բայց մեր պահանջները մշտապես անտեսվում են։
Կառավարությունն ինքն է թույլատրում չստիկներով, թրաշով, հոգեկան հիվանդ մարդկանց նման գործունեությամբ զբաղվեն և տարին մեկ էլ գոռում են թե ոլորտը կանոնակարգելու համար շուտով օրենք են մտցնելու։ Բայց իրականում կառավարությունը օրենքներ գրելու համար գումար է ստանում, այդ պատճառով էլ այնպես չի անում, որ խնդիրները միանգամից լուծվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա