Այսօր երեկոյան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կհանդիպի և կծանոթանա թուրքական իշխանություններին. Սարգիս Հացպանյան
Պոլսո Հայոց պատրիարքական նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը լուսարարապետի պաշտոնը ստացել է դեռ 2000-ականներին՝ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից։ Սակայն այժմ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն իրավուքն ունի իր համար ցանկալի անձնավորությանը նշանակել այդ պաշտոնում,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը,-Երևի Արամ Աթեշյանը կզրկվի նաև լուսարարապետի պաշտոնից:
Բանախոսը տեղեկացրեց, որ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը քննարկել է 15 հոգուց բաղկացած նախաձեռնող մարմնի ընտրությունների գործընթացի սկիզբը։ Հավանաբար մինչև հունիս ամսվա վերջ կամ հուլիսի սկիզբ մարմինն արդեն իսկ կազմավորված կլինի։
Դրա 15 անդամներից 13 անդամները աշխարհիկ մարդիկ կլինեն՝ ամենատարբեր ոլորտներից։ Սա, փաստորեն, պատրիարքի ընտրությունների գործընթացի սկիզբն ազդարարող նախաձեռնող մարմին կլինի։ Մարմնի մյուս 2 անդամները հոգևորականներ են, որոնց կնշանակի Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։
«Այսօր երեկոյան տեղի է ունենալու մի շատ կարևոր հանդիպում։ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ծանոթանալու է թուրքական իշխանությունների հետ՝ իսլամական աշխարհում ծոմապահության ավարտի ընթրիքի՝ իֆթարի ժամանակ։ Տեղապահն ընթրիքի պատվավոր հյուրն է լինելու։ Սա նրա առաջին շփումն է թուրքական իշխանությունների հետ»,- ասաց Սարգիս Հացպանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- «Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
- Արամ Աթեշյանին Հայաստանում կդիմավորեն բողոքի ակցիայով
- Պարգև Սրբազան. «Ես չեմ արդարացնում Արամ Աթեշյանին, ուղղակի հասկանում եմ նրա վիճակը». «168 Ժամ»
- Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով. թուրքագետ
- Արամ Աթեշյանի արարքը աննախադեպ խայտառակություն էր, անբարո արարք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան