Ա. Զաքարյանը կոչ է արել ԿԽՄԿ-ին՝ կազմակերպել այցելություն Զավեն Կարապետյանին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այսօր ՊՆ-ում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ հանդիպմանն անդրադարձել է մեկ օր առաջ ԱՀ պաշտպանության նախարարության հրապարակած` ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութին։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կոչ է արել ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին ջանքեր գործադրել և ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի միջոցով կազմակերպել այցելություն` վերջինիս պահպանման պայմաններին ծանոթանալու և տեղեկատվություն ստանալու նպատակով:
ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել Ադրբեջանում գտնվող հայաստանցուն
- Ո՞վ է իրականում Բաքվի հորինած դիվերսանտը. Օրակարգ
- ՊՆ խոսնակ. Ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութը էժանագին թատրոն է
- Ոստիկանություն. Չունենք հաղորդում, որ որևէ քաղաքացի անհայտ կորել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին