Հակամարտ կողմերը, առավել քան երբևէ, ծայրահեղ բևեռներում են. Լարիսա Ալավերդյան
«Արցախյան հակամարտության կողմերը, առավել քան երբևէ, ծայրահեղ հակառակ բևեռներում են և ծայրահեղ հակառակ դիրքորոշում ունեն»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Ադրբեջանի ռազմավարությունն այս տարիների ընթացքում չի փոխվել: Նրա նպատակը հայությանն այս տարածաշրջանից դուրս մղելն է, նույնը, ինչ 1915-ին անում էին թուրքերը: Ադրբեջանն այսուհետ ևս շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը, և ապրիլյան պատերազմը ոչ թե առանձին դեպք էր, այլ մարդկային կյանքեր թիրախավորած և թեկուզ 1 ք/մ գրավելու միտված գործողություն: Ադրբեջանը մեկ օր անգամ չի հրաժարվել սադրիչ րև ագրեսիվ քաղաքականությունից»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ առաջին հայացքից հասցեական հայտարարություններին՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ կեղծ լավատեսություն, կես բերան ասված խոսք:
Ինչ վերաբերում է երեկ համացանցում տարածված տեսանյութին, ուր ադրբեջանցիները հարցաքննում են հայ գերուն, բանախոսն այն տեղեկատվական պատերազմի դասական օրինակ որակեց: Մինչդեռ Հայաստանը, ըստ Լարիսա Ալավերդյանի, համարժեք մշակված քաղաքականություն չունի: «Խոսքն ամենևին այն մասին չէ, որ հայկական կողմն իր հերթին ապատեղեկատվություն տարածի: Պարզապես անհրաժեշտ է, որ մենք համարժեք պատասխան տանք հակառակորդին, ոչ թե որոշակի պահերի միայն պաշտպանվենք: Մեր նախաձեռնողականությունը զրոյական մակարդակի է»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե հայտարարություններից կարելի է հատորներ կազմել
- ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ. Աշոտյան
- ՊՆ-ն ԵԱՀԿ-ի ուշադությունն է հրավիրել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին
- ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակը. թուրքագետ
- ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն առանձնապես ոգևորիչ չէ. քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան