Առողջություն 12:32 22/06/2017 Հայաստան

Իսրայելի ԱՆ հայտարարությունը չի վերաբերում Բժշկական մայր բուհի շրջանավարտներին. ԵՊԲՀ

Իսրայելի առողջապահության նախարարությունը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ատամնաբույժների դեմ:  Իսրայելական The Marker պարբերականի հաղորդմամբ՝ խոսքն այն բժիշկների մասին է, որոնք Իսրայելում աշխատում են արաբական թաղամասերում:

Ներկայացված բողոքում նշվում է, որ Իսրայելում կան մեծ թվով գործակալներ, որոնք քննությունները ձախողած ուսանողներին առաջարկում են կրթություն ստանալ Հայաստանում: «Առաջարկվող «ծառայությունների փաթեթը» ներառում է կացարան և գրանցում տեղի համալսարանում. արժեքը 10 հազար եվրո»,- նշում է կայքը:

Հայաստան ժամանելով՝ իսրայելցի գործակալի միջնորդն ուսանողին օգնում է համալսարան ընդունվել: Հատկապես նշվում է, որ Հայաստանում իսրայելցի ուսանողների, ավելի վաղ ստացած գիտելիքները չեն ստուգվում, և նրանք ուսումն անմիջապես շարունակում են երկրորդ-երրորդ կուրսից:  Ուսման ավարտին նրանք ատամնաբույժի դիպլոմ են ստանում:

Ըստ աղբյուրի՝ հետագայում այդ նույն գործակալները  ուսանողներին օգնում են որոշակի գումարի դիմաց Իսրայելում հայկական դիպլոմներով արտոնագիր ստանալ, ինչը նրանց հնարավորություն է տալիս բժշկական գործունեություն ծավալել:

Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Հայաստանի բժշկական բուհերի շրջանավարտների համար հավելյալ քննություններ անցկացնելու որոշման մասին, որի նպատակն է ամրապնդել նրանց գիտելիքները և որակավորման լիցենզիա տրամադրելը:

Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, սակայն ասացին, որ իրենք չեն մեկնաբանում: 

Panorama.am-ին մեկնաբանություն տրամադրեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու  Շուշան Դանիելյանը:

Մեզ հետ զրույցում մամուլի պատասխանատուն նշեց, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ հայ բժիշկներն Իսրայելում աշխատելու հարցում այսուհետև խոչընդոտների են հանդիպելու, չի վերաբերում բժշկական մայր բուհի շրջանավարտներին, որոնք այսօր աշխարհի տարբեր անկյուններում, ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում:

«Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարության թիրախը բնավ 100-ամյա ճանապարհ անցած և թե քաղաքացիական, թե պատերազմական իրավիճակում մեր երկրի, մեր ժողովրդի համար առողջապահության մասնագետներ ապահովող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը չէ: Կարևոր եմ համարում նշել նաև, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Այս հանգամանքը ևս փաստում է, որ ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով և դասավանդման լեզուներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին, որը գործնականում ապացուցված է թե բուհի կողմից պատրաստված բժիշկ-մասնագետների տեսական բարձր գիտելիքներով եւ թե նրանց գործնական ունակություններով»,- ասաց Շուշան Դանիելյանը:

Նա նաև հայտնեց, որ  վերջին 6 տարիների ընթացքում ԵՊԲՀ-ն ավարտել է 10 իսրայելցի ուսանող, և որևէ խնդիր, դժգոհություն, կապված նրանց հետագա մասնագիտական գործունեության հետ, բուհը չի ստացել:

«ԵՊԲՀ շրջանավարտներն աշխարհի մոտ 40 երկրում են աշխատում, իսկ ներկա պահին 26 երկրից ավելի քան 1700 ուսանող, այդ թվում՝ նաև Իսրայելից, ԵՊԲՀ-ում ստանում է բժշկական կրթություն: Ինչպես նաև Բժշկական համալսարանի 4200-ից ավելի շրջանավարտներ այսօր հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում տարբեր երկրների բժշկական կազմակերպություններում: Վերջերս էլ Հորդանանի պաշտոնական մարմինները ճանաչել են բժշկական բոլոր մասնագիտություններով ԵՊԲՀ բազային կրթության որակավորումը»,- հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատուն:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև մասնավոր այն բուհերից, որոնք  բժշկական դիպլոմներ են տալիս:

«Հայբուսակ» համալսարանից պատասխանեցին, որ  ռեկտորը միայն հաջորդ շաբաթ բուհում կլինի, համալսարանի Բժշկական ֆակուլտետի դեկան Յանինա Մարինոսյանն էլ մեր զանգերին չպատասխանեց:

Մայր Թերեզայի անվան համալսարանից  էլ մի կին, որը չներկայացավ՝ ասաց, որ իրենց բուհն ունի հավատարմագիր: Հարցին, թե  համալսարանում կա՞ն արտերկրից սովորող ուսանողներ, նա դրական պատասխան տվեց, սակայն հրաժարվեց թիվ հրապարակել: Ճշտող հարցին՝  բուհում իսրայելցի ուսանողներ կան, տիկինը  հարցից հետո հեռախոսն անջատեց:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}