ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ազատագրված Մոսուլում պայթեցրել են պատմական ան-Մուրի մզկիթը: Բի-Բի-Սի-ին գրում է, որ հաղորդագրության համաձայն՝ պայթեցվել է հենց մզկիթը մինարեթի հետ միասին:
Այդ մզկիթում է երեք տարի առաջ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադը հռչակվել Է «խալիֆ»:
Օդից արված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչքան ուժեղ է վնասվել մզկիթը:
Իր հերթին ԻՊ ներկայացուցիչը «Ամակ» տեղեկատվական գործակալության միջոցով հայտնել է, որ մզկիթն ավիրել է ԱՄՆ-ի ավիացիան: Իրաքի վարչապետն ասել է, որ մզկիթի պայթեցումը դարձել է ԻՊ-ի «պարտության պաշտոնական ընդունումը»:
Ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչն ասել է, որ ԻՊ-ն ոչնչացրել է «Մոսուլի և Իրաքի մեծագույն գանձը»:
Մզկիթը կառուցվել է 12-րդ դարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան