Վարչապետ. Անհամեստ չհնչի, հավաքվել է բավականին ազնիվ ու պարկեշտ մարդկանց թիմ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր պատգամավորներին ասաց՝ փորձելու է հավեսով խոսել: Երեկ նրա «անհավես, անէմոցիա, անէքսպրեսիա» ելույթը մտահոգության ու կասկածների առիթ տվեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանին:
«Չնայած երեկ էլ եմ հավեսով խոսել, բայց հավեսով խոսելու առիթներ, մեկ-մեկ լինում է, որ չկան»,-ասաց վարչապետն ու անցավ բուն թեմային՝ կառավարության ծրագրի վերաբերյալ եզրափակիչ ելույթին:
Նա շնորհակալություն հայտնեց քննարկումների, առաջարկների համար, չափազանց կարևոր համարեց հանդուժողական ու կոռեկտ քննարկումները: Ասաց՝ հիմնականում հենց այդպես էլ ընթացել են: Եղել են առարկայական առաջարկություններ գյուղատնտեսության ու այլընտրաքային էներգետիկայի վերաբերյալ, արդեն ընդգրկված են ծրագրում: Հիմնավոր չի համարում այն հայտարարությունները, որ ծրագիրն առաջընթաց չի ապահովելու:
Կառավարության ղեկավարը խոստացավ՝ արձագանքելու է նաև էմոցիոնալ ելույթներին:
«Իմ կարծիքով, կային նաև ոչ կոռեկտ, անձնական ու ոչ հեռանկարային ելույթներ: Ուղղակի խորհուրդ, հորդոր, նու, ճիշտ չի դա»,-ասաց նա:
Քննարկումներն ամփոփելուց հետո կառավարության ղեկավարը խոսեց գործադիրի անդամների մասին, ասաց, անհամեստ չհնչի, հավաքվել է բավականին ազնիվ ու պարկեշտ մարդկանց թիմ, աշխատանքային շատ լավ մթնոլորտ է ստեղծված՝ պարզ, գործընկերային, ազատ:
«Չափազանց շահագրգռված ենք, որ լինի կառուցողական քննարկումներ, ոչ թե առիթից առիթ, այլ ամենօրյա ռեժիմով: Այդ թիմը կազմված է մարդկանցից, որոնք որ երկրին ծառայելու ու լավ գործեր անելու ցանկություն ունեն»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, վարչապետն այն որակեց հաշվարկված, աշխատունակ, պոտենցիալ:
«Մենք այն քննարկել ենք իրականում շատ խոշոր մասնագետների հետ ու ոչ միայն հայ մասնագետների հետ: Մեր պատկերացմամբ, ծրագիրը պրոֆեսիոնալ է, որը մեր հայկական պետությունը փոխելու է դեպի լավը»,-ասաց նա:
Վարչապետի ելույթն ամբոջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ. Աղվան Վարդանյան
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին