Հասրաթյան. Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին տեղեկությունը հորինվածք է
Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում ապատեղեկատվություն ու հորինվածք է որակել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը:
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,-գրել է Հասրաթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան