Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ. Աղվան Վարդանյան
«Կառավարության ծրագիրն, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է, ոլորտ առ ոլորոտ հստակ չափելի, կոնկերտ պատասխանավություն ենթադրող, ժամանակացույց անելիքներով»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության 2017-2022 թթ. ծրագրին հավանություն տալու մասին հարցի քննարկման ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, քաղաքացին, քաղաքական ուժերը ցանկության դեպքում կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարծի հաշվետվություն պահանջել:
«Ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են, որոնք մեր բառապաշարով պետք է լինեն արմատական ու որակական: Արմատական բարեփոխումները հանրության որոշ շերտերի համար կարող են նաև ցավոտ լինել: Այս առումով չափազանց կարևոր է, որ ծրագրի նշանային ՝ «բարձրացնել և ամրապնդել արդարության ու վստահության մթնոլորտը մեր հասարակությունում» արտահայությունը կյանքի կոչելու տեսանելի քայլեր կատարվեն: Եթե կառավարությունը կարողացավ հանրության գոնե մի մասի մոտ կոնկրետ արդյունքներով լավատեսություն, վաղվա օրվա հանդեպ հավատ ներշնչել, հասարակության առողջ հատվածը կմասնակից բարեփոխումներին: Առանց այդպիսի մասնակցությամբ, առանց հետադարձ կապի ապահովման, ցանկացած, նույնիսկ լավագույն ծրագիր, դատապարտված է»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Ա. Վարդանյանն ասաց, որ կառավարությունից պահանջում է հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին. «Ասում եք՝ պայքարելու եք կոռուպցիայի, մենաշնորհի դեմ, պետք է գործնական քայլերով ապացուցեք, ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, հավասար մրցակցային պայմաններ եք ապահովելու, օրենքը տարածվելու է բոլորի վրա, հարկային, մաքսային մարմիններն անկողմնակալ են լինելու, իրավապահները ծառայելու են ոչ թե իշխանությանը, այլ քաղաքացուն, դարձյալ պետք է գործնականում ապացուցեք:
Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու: Կոնկրետ մարդը պետք է տեսնի իր հանդեպ պետական մարմինների, պաշտոնյաների վերաբերմունքի էական տարբերություն:
Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի»:
Նրա խոսքով, ծրագիրը կյանքի կոչելու համա այս կառավարությանը, այս վարչապետին ամենից ավելի վճռականություն է անհրաժեշտ՝ սկսածը մինչև վերջ տանելու, ոչնչի առաջ չկանգնելու վճռականություն:
«2018 թվականի քաղաքական կեղծ օրակարգը թաժացնողներ լինելու են : Ներեցեք, որ հարցնում եմ՝ բայց ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ, ձեր մոտեցումները դրանից փոխվելո՞ւ են, Արտակ Զեյնալյանը սոցիալիստ-պահպանողական է դառնալո՞ւ: Համբերեք 9 ամիս, հարցեր չեն մնա»,- ասաց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վերամշակողներին կտրամադրվի մատչելի տոկոսով վարկեր՝ մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարման համար. նախարար
- Խոսրով Հարությունյան. Կառավարության ծրագրի հիմնական մեխը համակարգային բնույթի բարեփոխումներն են
- Արամ Սարգսյան. Շարմազանովի ելույթից հետո եկա այն համոզման, որ այս ծրագիրը 7 ամսվա ճակատագիր ունի
- Դավիթ Լոքյան. Նախատեսվում է մինչև 2025 թվականը Երևանից դուրս ապահովել մինչև 60 հազար աշխատատեղ
- Դավիթ Հարությունյան. Զարգացվելու է անվճար կամ մատչելի իրավական օգնությունը
- Արտակ Զեյնալյան. Չափազանց կարևորում ենք աբխազական երկաթգծի վերագործարկումը
- Շարմազանով. Արցախի մասին մի տողով է գրված, բայց շատ դիպուկ
- Նաիրա Զոհրաբյան. Կառավարության ծրագրին «Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Սեյրան Սարոյան. Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին