ՄԱԿ-ն անհանգստություն է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ
Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) կիսում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների անհանգստությունը շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների առնչությամբ, որոնք հանգեցրել են ցավալի մարդկային կորուստների։ Այս մասին նշվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ՝ Ֆարհան Հաքի հայտարարության մեջ։
«Միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին խուսափելու իրավիճակի հետագա լարումից և ձեռնարկել լարվածությունը թուլացնող միջոցներ», - ասված է հայտարարության մեջ, որում նաև կողմերին կոչ է արվում բովանդակային բանակցություններ սկսել` ցուցաբերելով անհրաժեշտ քաղաքական կամք ու բարեխղճություն։ Կազմակերպությունը նաև պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում աջակցել այդ ջանքերին։
Հարակից հրապարակումներ`
- «Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անկենսունակ է». ԵՄ խոսնակ
- Հակառակորդի զինուժը փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊՆ
- Ամեն ինչ արվում է, որ Արցախում վիրավորված զինծառայող Արմեն Վարդանյանն արագ ոտքի կանգնի. Կամավոր Խաչատրյան
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- Արցախի նախագահը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին