ԽՍՀՄ սեքս-խորհրդանիշը 70 տարեկան է
Խորհրդային Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալիա Վարլեյը, սիրված ֆիլմից բոլորին հայտնի Նինան այսօր դարձավ 70 տարեկան։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ կրկեսի ու էստրադային արվեստի շրջանավարտ և «Ցվետնոյ բուլվարի» կրկեսի լարախաղաց Նատալիա Վարլեյը կինոյում է հայտնվել պատահաբար։ Նրան արենայում նկատել է Գրեգորի Յունգվալդ-Խիլկևիչը և հրավիրել է իր՝ «Ծիածանի բանաձևը» ֆիլմում խաղալու։ Իսկ հաջորդ ֆիլմը, որը բեկումնային եղավ Վարլեյի համար, Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին, կամ Շուրիկի նոր արկածները» կատակերգությունն էր, որտեղ նա կերտեց գլխավոր հերոսուհու կերպարը։ Նա ամբողջ երկրում հայտնի դարձավ որպես «սպորտսմենուհի, կոմերիտուհի, գեղեցկուհի»։
Այդ ֆիլմից հետո դերասանուհուն սկսեցին անվանել ԽՍՀՄ սեքս-խորհրդանիշ, չնայած որ Վարլեյին այդ տիտղոսը դուր չի եկել։ Դերասանուհին խաղացել է շուրջ 40 ֆիլմում, որոնց թվում է «Ապագայից եկած հյուրը», «Վիյ », «Երիտասարդության սխալները»։ Սակայն այնպիս դեր, ինչպիսին Նինան էր, նա այլևս չի ունեցել։