Նորիկ Աստվածատուրովն արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի մրցանակին
Ամերիկահայ արվեստագետ Նորիկ Աստվածատուրովն արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի մրցանակին՝ ճանաչվելով Ազգային ժառանգության անդամ: «Ասպարեզը» գրում է, որ նա պատվի կարժանանա սեպտեմբերի 14-ին ԱՄՆ մայրաքաղաքում անցկացվելիք հատուկ միջոցառման ընթացքում: armenianweekly.com-ը գրում է, որ նա կստանա 25 հազար դոլար:
Աստավածատուրովը մշակում է մետաղե թիթեղի (պղինձ, բրոնզ,գերմանական արծաթ, երբեմն ոսկ) երկու կողմն էլ, օգտագործում է կիսաթանկարժեք քարեր, օրինակ՝ ամետիստ, փիրուզ, նռնաքար, բնական ագաթ՝ ստեղծելով դեկորատիվ արվեստի գործեր:
Նորիկ Աստվածատուրովի ստեղծած իրերը, այդ թվում ոսկերչական զարդերի արկղերի և սրբապատկերներ, օգնում են հայկական սփյուռքին պահպանելու իրենց ազգային ինքնությունն ու հիշելու իրենց պատմությունը:
Նորիկ Աստվածատուրովն (ծնված 1947 թ.) իր ընտանիքի հետ 1992 թվականին Բաքվից փախել է ԱՄՆ՝ որպես փախստական:
Լուսանկարները՝ Ն. Աստվածատուրովի կայքից: