National Geographic-ի «Հանճար»-ը կլինի Պաբլո Պիկասոն
National Geographic հեռուստաալիքի «Հանճար» սերիալ-անթոլոգիայի երկրորդ սեզոնի գլխավոր հերոսն է լինելու իսպանացի լեգենդար նկարիչ Պաբլո Պիկասոն (1881-1973 թթ.): Առաջին սեզոնը նվիրված էր հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի կյանքին: Սերիալը նվիրված է ամենախելացի մարդկանց, ովքեր փոխել են աշխարհը:
Նյուզու.քոմ կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ «Հանճար» սերիալի պրոդյուսները խոստովանել են, որ երկար փնտրտուքից և այլ հնարավոր հավակնորդների ուսումնասիրելուց հետո են ընտրել Պիկասոյին:
Սերիալի ստեղծողներն ընտրել են իսպանացի արվեստագետին՝ գնահատելով նրա խորն ազդեցությունը 20-րդ դարի արվեստի վրա: Նկարչի կյանքում շատ են եղել դրամատիկ շրջադարձերը, այն անցել է երկու համաշխարհային և Իսպանիայում քաղաքացիական պատերազմին ֆոնին: Բացի այդ, այս հանճարի կենսագրությունը հատվել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Կոկո Շանելը, Անրի Մատիսը, Մարկ Շագալը, Հերտրուդա Ստայնը, Ժան Կոկտոն, Ժորժ Բրակը, Սալվադոր Դալին:
Կուբիզմի հիմնադիր Պիկասոն իր ստեղծագործական երկար կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 20 հազար աշխատանք: Փորձագետների տվյալներով, Պիկասոն ամենաթանկ նկարիչն է աշխարհում, ում աշխատանքները վաճառվում են հարյուր միլիոնավոր դոլարներով:
«Հանճարի» երկրորդ սեզոնի նկարահանումները նախատեսված են այս տարեվերջ, պրեմիերան կկայանա 2018-ի գարնանը: «Հանճարի» պրոդյուսեր Բիլլերն ասել է, որ կփորձեն երրորդ սեզոնի հերոս ընտրել ինչ-որ հայտնի կնոջ:
Սերիալ-անթոլոգիայի առաջին սեզոնը քննադատների կողմից հիմնականում դրական արձագանքների է արժանացել: