Ելաբուգայի գործարարները հետաքրքրվել են Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով
Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի գլխավոր տնօրեն Քամիլ Գալիմովը և Նաբերեժնիե Չելնի քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յուրի Պետրուշինն այսօր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին են այսօր ներկայացրել են ավտոմոբիլային հատուկ տեխնիկայի ոլորտում իրենց գործունեությունը:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է գործարանի՝ Հայաստանում գործունեության ծավալման և համագործակցության հեռանկարները։
Սուրեն Կարայանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում արտադրական գործունեություն ծավալելու առավելությունները, արտոնյալ ռեժիմները մի շարք երկրների հետ, արտահանման հնարավորությունները տարածաշրջանում։ Գործարարները մասնավորապես հետաքրքրություն են հայտնել Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով։
Նախարարը ներկայացրել է, թե ինչ արտոնություններից և առավելություններից կօգտվեն Ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերությունները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի կարևորությունը և հնարավորությունները։ Նախարարը գործարարների հետ քննարկել է նաև գյուղտեխնիկայի ապահովման համատեքստում համագործակցության հնարավոր տարբերակները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան