Արա Բաբլոյան. Որոշ երկրների գործունեությունը պետք է լինի Եվրոպայի ուշադրության կենտրոնում
«Թուրքիան հիմա էլ նույն քաղաքականությունը վարում է սիրիացի ժողովրդի նկատմամբ՝ շարունակելով իր ոճրագործությունները Սիրիայում»,- Երևանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարցին՝ նման կարծիք է հայտնել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ժամանակավոր հավատարմատարը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է Սիրիայում տիրող իրավիճակը և շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ համայնքին ճգնաժամի ընթացքում սիրիացի ժողովրդին սատարելու համար:
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Իսսամ Նայալին Ազգային ժողովում և իր մտահոգությունը հայտնել Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ:
ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրայում ապաստանած հայերի և հետագայում սիրիահայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երախտապարտ հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է օգնել Սիրիայի բարեկամ ժողովրդին:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշել է, որ որոշ երկրների գործունեությունը և դրա հետևանքները պիտի լինեն Եվրոպայի ու ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին