ԱԺ նախագահ. Հարցերը պիտի լուծվեն գրչով, ոչ թե զենքով
«Որպես քաղաքակիրթ երկիր՝ Հայաստանն ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-այս մասին ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկիի հետ հանդիպմանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադառանալով վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակին և երիտասարդ զինծառայողների մահվանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հակամարտության կարգավորումն իր լուծումը պիտի ստանա բանակցային սեղանի շուրջ. հարցերը պիտի լուծվեն գրչով, ոչ թե զենքով: Որևէ կողմից զոհ չպիտի լինի»:
Իգոր Նազարուկը նշել է, որ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա:
«Բելառուսը կողմնակից է խաղաղ լուծումներին»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն
- ՄԱԿ-ն անհանգստություն է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ
- «Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անկենսունակ է». ԵՄ խոսնակ
- Համանախագահներից էական ակնկալիքներ մենք չենք կարող ունենալ. քաղաքագետ
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին