Մենք շատ բան ունենք փոխելու. Կարեն Կարապետյան
Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է 1 միլիարդ 190 մլն դոլարի 25 ծրագիր,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր ԱԶԲ-ի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ և ճանապարհատրանսպորտային, էներգետիկ ոլորտներում, կապիտալի շուկայի զարգացման և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմամբ, մասնավոր հատվածի հետ ԱԶԲ-ի համագործակցության ընդլայնմամբ:
«Մենք շատ բան ունենք փոխելու և բաց ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համար»,- շեշտել է վարչապետ Կարապետյանը:
Իր հերթին, Շոն Օ’Սուլիվանը գոհունակություն է հայտնել Հայաստանի տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ընթացքից և նշել, որ ներկա դրությամբ աշխատում են նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն պատրաստ է նաև համագործակցել կրթության, կառավարման թվայնացման և այլ բնագավառներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին