Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանստը և Ջեֆֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսոնը և Սայմոն Քաուելլը և այլ դերասաններ, երգիչներ, սցենարիստներ 2018-ին Հոլիվուդի Փառի ծառուղում կունենան իրենց հուշատախտակները՝ աստղերի տեսքով: ՏԱՍՍ-ը գրում է, որ դերասանների, պրոդյուսերների, ռեժիսորների, երգիչների ցուցակը թարմացվել է նախօրեին Հոլիվուդի առևտրի պալատի կողմից:
«Ընտրական կոմիտեն ուրախ է հրապարակել Փառքի ծառուղում նոր պատվավոր նշանների տերերի անունները: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք յուրաքանչյուր թեկնածուի և, կարծում ենք, որ մենք ընտրել ենք տաղանդների խումբ, ովքեր ազդում են աշխարհում բազմաթիվ երկրպագուների ճաշակի վրա»,- ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դի Բոնան:
Նա վստահություն է հայտնել, որ աստղերի նոր տերերը «հպարտ կլինեն, որ մշտապես դառնալու են Հոլիվուդի պատմության մի մասը»:
Հոլիվուդյան փառքի ծառուղում առաջին աստղը բացվել է 1958 թվականին: Այժմ ճեմուղում կա ավելի քան 2,6 հազար աստղ: Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուր. Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում
- Երևանում Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանն աշխարհում լինելու է առաջինը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմում է անձամբ
- Շառլ Ազնավուրը Հայաստանում է
- Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
- Կուզենայի, որ Հայաստանը շրջապատված լիներ միայն բարեկամներով. Շառլ Ազնավուր
- Շարլ Ազնավուր. Չեմ սիրում այն մադկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր և քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը
- Շառլ Ազնավուր. «Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտնաջան աշխատանքին»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին