Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն
Թշնամու կրակոցներից հունիսի 16-ին զոհվեց երեք հայ զինծառայող: Կրակոցները շարունակվեցին հաջորդ օրը, ինչի հետևանքով մեկ զինծռայող զոհվեց: Հայկական կողմը հայտարարեց անհամարժեք ու թիրախային պատասխան գործողություններ ձեռնարկելու մտադրության մասին, ինչին անմիջապես հետևեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵՄ խոսնակի, ՄԱԿ-ի ու այլ կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները:
Հնչած հայտարարություններում առկա կոչերի, պատճառների, արդյունքների ու բնույթի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ:
Հարց-Պարոն Պողոսյան, ինչո՞վ է պայմանավորված միջազգային կառույցների կողմից նման արձագանքը:
Պատասխան- Միջազգային հանրությունն այսպիսով փորձում է ներկայացնել իր մտահոգությունը, որպեսզի Ադրբեջանը չփորձի իրավիճակը սրել և հարգի հրադադարի ռեժիմը: Բացի դրանից, սա ունի նաև մեկ այլ խնդիր, մեկ տարուց ավելի է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Հետևաբար միջազգային այս ատյանները փորձում են օգտակար լինել Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ խնդիրը ոչ միայն Մինսկի խմբի ուշադրության ներքո է, այլև՝ մյուս կառույցների: Նման հայտարարություններ մենք դեռ կարող ենք տեսնել: Սա մեսիջ է կողմերին, որ խնդրի կարգավորմամբ միայն Մինսկի համանախագահող երկրները չեն շահգրգռված, այլ մյուս բոլոր երկրները օժանդակում են համանախագահների ջանքերին և իրենք էլ իրենց ձայնն են բարձրացնում:
Հարց-Հայտարարությունները որևէ արդյունք կտա՞ն:
Պատասխան- Առաջին անգամ չէ, որ հայտարարությունների նման շարան է լինում: Այսպես եղավ երբ հայկական ուղղաթիռն էին հարվածել: Աշխարհի գրեթե բոլոր երկրները կոչ էին անում՝ թույլ տալ գոնե դիակները դուրս բերել, սակայն Ադրբեջանը որևէ գորոծողությունների չգնաց, միայն ՊԲ ձեռնարկած միջոցների շնորհիվ դա հնարավոր եղավ: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման հայտարարություններն Ադրբեջանի որևէ որևէ ազդեցություն չեն թողնում, որովհետև հայտարարությունների նման տեքստերին նրանք սովորել են: Մինչև մենք չտեսնենք հասցեական հայտարարություններ, որոնք պարունակեն, թե ինչ հնարավոր սանկցիաներ կարող են կիրառվել այդ երկր նկատմամաբ, Ադրբեջանի համար այդ հայտարարությունները որևէ նշանակություն չեն ունենա, եթե նույնիսկ լինեն հարուրավոր կամ հազարավոր:
Հարց- Ձեր կարծիքով, ինչո՞ւ հասցեական հայտարարություններ չեն արվում:
Պատասխան- Բոլորն ունեն իրենց սեփական շահերը: Ցանկանում են նեյտրալ մնալ, որովհետև Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ունեն իրենց խնդիրները, Լեռնային Ղարաբաղի խնդիրն իրենց օրակարգում թիվ մեկ հարցը չէ: Որպեսզի ցույց տան, որ իրենք ինստիտուտներ են ու կարողանում են իրենց աշխատանքն այնուամենայնիվ անել միջազգային մակարդակով, փորձում են հայտարարություններով ցույց տալ, որ ուշադիր են: Սակայն իրենք էլ գիտեն, որ նման հայտարարությունները որևէ նշանակություն չեն ունենալու, քանի որ գործ ունեն Ադրբեջանի հետ, իսկ այդ կառույցները շատ ժամանակ պրակտիկ առումով ծանոթ են դրան:
Պետք է հասկանանք, որ դիվանագիտական հարթությունում այս հայտարարությունները մեզ պետք են, թող լինեն, բայց մենք էլ պետք է աշխարհին զգուշացնենք, որ ցանկացած պարագայում զինադադարի պահպանման ու ադրբեջանական ագրեսիայի զսպման միակ երաշխավորն Արցախի պաշտպանության բանակն է և հայկական զինված ուժերը: Ինչքան հզոր լինենք, ինչքան կարողանանք կանխել ցանկացած էսկալացիա, կունենանք այնքան հանգիստ իրավիճակ:
Հարց-ԵՄ խոսնակը ստատուս քվոն անկենսունակ որակեց, դուք այդ կարծիքի՞ն եք:
Պատասխան-Նայած ինչ են հասկանում իրենք ստատուս քվո ասելով: Եթե կողմերից մեկն ասում է, որ այն անկենսունակ է, պետք է բացատրի, թե ինչ է հասկանում: Ա՞յն, որ Ադրբեջանն ամեն օր կրակելու է ու հայկական կողմը պատասխանելու է, թե մեկ այլ բան: Երբ կբացատրեն ստատուս քվոյի վերաբերյալ իրենց պատկերացումը, նոր ես կարող եմ մեկնաբանել: Այս պարագայում ես ստատուս քվոն հասկանում եմ այսպես. կան հետաքննության մեխանիզմների ներդրման, դիտորդական առաքելության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածություններ, որ Ադրբեջանը ստանձնել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում: Դրանք տեղի չեն ունենում: Այս իմաստով, ինձ համար էլ է անթույլատրելի, պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Պետք է կատարվեն 1994-ի մայիսին Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմիս ստորագրված զինադադարի պահպանման մասին պարտավորությունները, ով խախտում է, պետք է պատժվի: Այդ տեսակի ստատուս քվոն ինձ համար անընդունելի է: Երբ Եվրամիությունը բացատրի, թե որն է իր պատկերացումները, նոր մենք կարող ենք ասել, դա մեզ համար ընդունելի՞ է, թե ո՞չ:
Հարց-Միջազգային կառույցները նաև կոչ արեցին վերադառնալ բանակցային սեղան:
Պատասխան- Շատ լավ կլինի: Կան պայմաններ, որ հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է: Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հենց այն մասին են, երբ որ կլինեն հետաքննության մեխանիզմները, որոնք կնպաստեն ինչ-որ չափով վստահության ամրապնդմանը, կարելի է վերադառանալ բանակցային սեղան՝ քաղաքական քննարկումների համար: Մինչ այդ ես չեմ կարողանում պատկերացնել, եթե վերադառնան ի՞նչը քննարկեն:
Հարց -Մեկը մյուսին հետևող հայտարարությունները խոսո՞ւմ են այն մասին, որ իրավիճակը լարված է կամ պատերազմի շեմին ենք:
Պատասխան -Մենք պատերազմի մեջ ենք, շեմին կամ հեռու չենք: Մենք հենց պատերազմում ենք, կան օրեր, երբ լինում են սրացումներ, կան օրեր, երբ անդորր է: Պատերազմը չի դադարել հատկապես Ադրբեջանի կողմից: Նրանք ամեն օր հայտարարում են, որ բոլոր հայերը մեր թշնամիներն են և պետք է իրենց վերացնել, դա պատերազմ է, ի՞նչ տարբերություն առաջնագծում, միջազգային հարթակներում, թե տնտեսությունում:
Ինչ վերաբերում է առաջնագծում հնարավոր սրացումներին, ապա միակ երաշխավորը, որ սրացումներ կամ լայնածավալ գործողություններ չեն լինի, մեր բանակի հզորությունն է: Կկարոնաղա՞նք ամեն օր մեր ժողովրդավարական ինստիտուտները, տնտեսությունը զարգացնել, բանակն ավելի արդիականացնել և ուժեղացնել, ուրեմն այդ գործողությունները չեն լինի: Որ պահին Ադբեջանը զգաց, ինչ-որ մի չափով՝ նույնսիկ 1 մմ ավելի է, անմիջապես կգնա գործողությունների: Երեկ տեղի ունեցած դիվերսիայի փորձերը հենց այդ մասին են վկայում: Իրենց թվում է, եթե հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կարող է անցնել սահմանը, իրենք կարող են բռնել, ուրեմն կարող են դիվերսիա անել, սակայն արցախյան կողմը պատժել է:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել և 4 զոհ կրելով՝ հետ է շպրտվել
- ՊՆ. Հայկական զինուժը դիվերսիա չի իրականացրել և կորուստներ չունի
- Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարարությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան