Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված Կառավարության 2017-2022 թթ. ծրագրին:
Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թթ. համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը՝ հստակ սահմանելով պատասխանատուներ և կատարման ժամկետներ:
«Ցանկում ներառված միջոցառումների կատարողականների ընթացքի վերաբերյալ եռամսյակային կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն կառավարության աշախատակազմ», - նշեց վարչապետը:
Վարչապետը նաև հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխությունները և լրացումներ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում:
Կարեն Կարապետյանն հորդորեց, առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հասարակությանը:
«Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական 6-օրյա ռեժիմով, և ադապտացնում ենք մեր ծրագիրը նախկին միջոցառումներին»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան