Վարչապետը կարծում է՝ չկատարված կետեր չկան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում Կառավարության նախաձեռնած 2017 թվականի միջոցառումների առկա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը, վարչապետը հանձնարարեց գործադիր մարմինների ղեկավարներին՝ մինչև հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման ներգրաված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:
Երկրորդ՝ առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հանրությանը:
«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք հստակ ձևակերպենք՝ ինչն ենք կատարել, եթե կան չկատարված բաներ՝ ինչո՞ւ չենք կատարել և երբ ենք լրացնելու, չնայած, կարծում եմ՝ այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան