Դեռևս հայտնի չէ, թե հանրապետության մասնավոր բուհերը ստուգումների կենթարկվե՞ն, թե՞ ոչ
Օրերս Իսրայելի առողջապահության նախարարությունը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ատամնաբույժների դեմ: Իսրայելական The Marker պարբերականի հաղորդմամբ՝ խոսքն այն բժիշկների մասին է, որոնք Իսրայելում աշխատում են արաբական թաղամասերում:
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանը նշեց, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ հայ բժիշկներն Իսրայելում աշխատելու հարցում այսուհետև խոչընդոտների են հանդիպելու, չի վերաբերում բժշկական մայր բուհի շրջանավարտներին:
Այնուհետև ՀՀ ԿԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «վիճահարույց ատամնաբույժների, բուհերի ու դիպլոմների մասին Իսրայելից մանրամասներ է խնդրել»:
Մինչև մեր կողմից հարցը բարձրացնելը, հարցը լայն տարածում էր ստացել ռուսական մամուլի կողմից: Սոցցանցերում քննարկվում էր այն բուհերը, որոնք հնարավոր է, որ պատճառ են դարձել Իսրայելի ԱՆ բողոքին:
ՀՀ ԿԳՆ-ին ուղղված Panorama.am –ի հարցին, թե արդյոք հայաստանյան մասնավոր բուհերը այս պատմությունից հետո ստուգման կենթարկվեն, մեզ պատասխանեցին, որ դրա մասին դեռ ոչինչ չեն կարող ասել, քանի որ դեռ չգիտեն, թե Իսրայելի հայտարարությունը կոնկրետ որ բուհերի մասին է։ Թե ինչ միջոցներ կձեռնարկվեն, հայտնի կլինի միայն բուհերի հացեականությունն իմանալուց հետո։
ԿԳՆ պաշտոնական կայքում տեդադրված ցանկի համաձայն՝ 2017-ին Հայաստանում լիցենզիա ստացած ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների թիվը 31-ն է, որոնցից բժշկական դիպլոմներ են տալիս 6-ը։
1. Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան
2. Երևանի ավանդական բժշկական համալսարան
3. «Ազպաթ – Վետերան» դատական փորձագիտակա ն և հոգեբանության ինստիտուտ
4. Երևանի «Գալիք» համալսարան
5. Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա
6. Երևանի «Գլաձոր» համալսարան
7. Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարան
8. «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան
9. «Երևանի գյուղատնտեսա կան համալսարան»
10. Երևանի «Հայբուսակ» համալսարան
11. Երևանի «Հաշվապահու թյան ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամ
12. Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա
13. Երևանի «Հյուսիսային համալսարան»
14. Երևանի «Հայկական բժշկական ինստիտուտ»
15. Երևանի «Մանց» համալսարան
16. «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարան
17. Երևանի «Մենեջմենթի» համալսարան
18. Երևանի «Մեսրոպ Մաշտոցի անվան» համալսարան
19. «Եվրասիա միջազգային համալսարան»
20. Երևանի մշակույթի համալսարան
21. Մովսես Խորենացու անվան համալսարան
22. Երևանի «Սուրբ Թերեզայի անվան համալսարան»
23. «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավա գիտական համալսարան»
24. Երևանի «ՄՖԲ» Ֆինանսական ակադեմիա
25. Եղեգնաձորի «Գիտելիք համալսարան» հիմնադրամ
26. Գյումրիի «Պրոգրես» համալսարան
27. Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան
28. Վարդենիսի «Վիկտոր Համբարձումյան ի անվան մանկավարժական ինստիտուտ»
29. «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան
30. Հրազդանի հումանիտար ինստիտուտ
31. «Սյունիք» իստիտուտ
Զարգացումներին Panorama.am-ը կանդրադառնա։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ-ն վիճահարույց ատամնաբույժների, բուհերի ու դիպլոմների մասին Իսրայելից մանրամասներ է խնդրել
- Իսրայելի ԱՆ հայտարարությունը չի վերաբերում Բժշկական մայր բուհի շրջանավարտներին. ԵՊԲՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները