Դատապարտյալը պետք է ստանա նույն որակյալ բուժօգնությունը, ինչը ազատության մեջ գտնվող քաղաքացին. Քրմոյան
ԵԽ գործընկերների հետ համագործակցությամբ արդեն ձեռք են բերվել բժշկական նորագույն սարքավորումներ, որոնցով առաջիկա ամիսներին կհամալրվեն 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերը այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն՝ այսօր տեղի է ունեցած «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով աշխատանքային հանդիպման ժամանակ։
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ մոտ 800 քրեակատարողական ծառայողներ վերապատրաստվել են՝ բժշկական էթիկայի, բժշկական գաղտնիքի և այլ թեմաներով:
«Դատապարտյալը պետք է ստանա նույն որակյալ բուժօգնությունը, ինչը ստանում է ազատության մեջ գտնվող քաղաքացին»,- նշել է փոխնախարարը։
Հանդիպման մասնակիցներին առավել մանրամասն բանտային առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերը ներկայացնելիս՝ ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանն ընդգծել է, որ քրեակատարողական հիմնարկների բուժմասերը փուլային կարգով կանցնեն համապատասխան լիցենզավորման ընթացակարգ, ՔԿՀ-ներում բժշիկների մասնագիտական գործունեությունը դուրս կբերվի քրեակատարողական հիմնարկի անմիջական ենթակայությունից: