Ուրախ եմ Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսականեր տեսնել. Դեսպան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին՝ քննարկելու Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական փոխգործակցությունը:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունը տարեց տարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Ուրախ եմ նաև Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսականեր տեսնել»,- նշել է դեսպան Պետրիկասը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդմամբ, նախարար Սուրեն Կարայանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:
«Մեզ համար կարևոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկրների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռևս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- նշել է Սուրեն Կարայանը։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ զբոսաշրջության զարգացմանը։
Տնտեսական զարգացման և ներդրումենրի նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն տեղի կունենա 2017 թվականի աշնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին