Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի Կարեն Կարապետյանի մոտ
ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս գիշեր Արթիկ քաղաքում բնակելի շենքի քարաթափման դեպքին և հետաքրքրվեց իրավիճակով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում։
«Տեղի է ունեցել քարաթափություն, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը, նախարարի խոսքով, ճիշտ չէ:
Կարեն Կարապետյանն առաջարկեց կառավարության նիստից հետո իր մոտ քննարկում կազմակերպել՝ խնդրին լուծում տալու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան